«Յոթ միլիարդ դոլար պարտքի կեսը կերել են». Արամ Գ Սարգսյան (video)

Jun 23, 2018 Comments Off on «Յոթ միլիարդ դոլար պարտքի կեսը կերել են». Արամ Գ Սարգսյան (video)

Ըստ Արամ Գ Սարգսյանի Հայաստանի 7 մլրդ դոլար պարտքի կեսը կերել են, այդ մասին Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Արամ Գ Սարգսյանը հիշեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը. «Ասում են՝ ավազակապետություն է ստեղծվել: Այդ ավազակապետությանը հիմքը դրել է Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ամրապնդել է այդ ավազակապետությունը, իսկ Սերժ Սարգսյանն էլ փայփայել ու պահպանել է այդ համակարգը»:
Ըստ Սարգսյանի՝ այդ պատասխանատվությունը կրում են երկրի երեք նախագահները, վարչապետերը. «Մենք այս հարցը բարձրացնում ենք, որ Նիկոլ Փաշինյանին հուշենք՝ եթե սկսել եք պայքար կոռուպցիայի դեմ, ապա իմացեք՝ կոռուպցիայի հիմքը պետական պարտքի մեջ է»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: