ՊԲ-ի կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում շարքից հանվել է թշնամական 22 անօդաչու թռչող սարք

Jun 22, 2018 Comments Off on ՊԲ-ի կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում շարքից հանվել է թշնամական 22 անօդաչու թռչող սարք

ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՆՔ. Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է անօդաչու թռչող սարքեր կիրառել 2011 թվականից:

Այդ պահից առայսօր ՊԲ-ի կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում շարքից հանվել է թշնամական 22 անօդաչու թռչող սարք, որից մեկը 2011թ. սեպտեմբերի 12 -ին՝ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում, 20-ը՝ 2016թ. ապրիլի 2-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, իսկ 1-ը ապրիլյան գործողություններին հաջորդած ժամանակաընթացքում: Նույն ժամանակահատվածում ՊԲ-ն կորցրել է 3 ԱԹՍ»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: