Ով է ղեկավարելու Ստանիսլավսկու անվան թատրոնը

Jun 22, 2018 Comments Off on Ով է ղեկավարելու Ստանիսլավսկու անվան թատրոնը

Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները մինչև հոկտեմբերի 1-ը կկատարի թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը:

Հունիսի 21-ին ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը թատրոն է այցելել, հանդիպել ստեղծագործական և դերասանական կազմերի հետ:

Մամուլի ծառայության պաշտոնական հայտարարություն մեջ նշվում է. «Ս/թ հունիսի 21-ին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հանդիպեց ռուսական թատրոնի ստեղծագործական և դերասանական կազմերի հետ: Քննարկումների ու ելույթների արդյունքում որոշում կայացվեց թատրոնի գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանին` մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը: Իսկ այդ ընթացքում թատրոնի գեղարվեստական ղեկավարի թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը: Այնուհետև կանցկացվեն ծրագրերի քննարկումներ և գեղարվեստական ղեկավարի ընտրություն»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: