Մանվել Գրիգորյանին ճանաչող-չճանաչողներն առանց բացառության ուրացան նրան. Լևոն Բաղդասարյան (Մանվել Գրիգորյանի փաստաբան) (video)

Jun 23, 2018 Comments Off on Մանվել Գրիգորյանին ճանաչող-չճանաչողներն առանց բացառության ուրացան նրան. Լևոն Բաղդասարյան (Մանվել Գրիգորյանի փաստաբան) (video)

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը,Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով իր պաշտպանյալի առողջական վիճակից և այն մթնոլորտից,որը ձևավորվել է վերջինիա քրեական գործի շրջանակներում, ասաց. «Ասել, որ Մանվել Գրիգորյանը մինչև այս քրեական գործը ժողովրդի մոտ ասոցացվել է որպես բացարձակ դրական կերպար, նշանակում է ստել: Մանվել Գրիգորյանի անվան շուրջ պտտվող բազմաթիվ ասեկոսեների հետ մեկտեղ սպարապետ Վազգեն Սարգսյանն իր հայտարարություններից մեկում նշել էր՝ Արցախյան հերոսամարտի ժամանակ պատերազմի 60 տոկոսը եղել է Մանվելի ուսերին»:
Փաստաբանի խոսքով՝ այս օրերին Մանվել Գրիգորյանին ճանաչող-չճանաչողներն առանց բացառության ուրացան նրան. «Մի քանի օր առաջ կարդացի ոչ պակաս լեգենդար հրամանատար Նորատ Տեր-Գրիգորյանցի համարձակ գրառումը, որտեղ գրել է՝ Մանվել Գրիգորյանին անձամբ եմ նշանակել բրիգադի հրամանատար, նա կազմակերպված հայրենասեր մարդ էր: Այս ամենը ծիծաղելի է»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: