Շղթայական ավտովթար Տավուշի մարզում. բախվել են ЗИЛ ММЗ-45021, Mercedes, Mitsubishi Pajero մեքենաները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Jun 22, 2018 Comments Off on Շղթայական ավտովթար Տավուշի մարզում. բախվել են ЗИЛ ММЗ-45021, Mercedes, Mitsubishi Pajero մեքենաները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 21-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 28-ամյա Վարդան Մ.-ի վարած Mercedes մակնիշի 100 AF 61 համարաիշի, 43-ամյա Աշոտ Թովմասյանի վարած ЗИЛ ММЗ-45021 մակնիշի 34 DՏ 663 համարանիշի, Դիլիջանի բնակիչ, 46-ամյա Արտակ Բաղմանյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 35 ԼQ 018 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Թովմասյանի ուղևոր, Հրազդանի բնակիչ, 52-ամյա Անդրե Խնկոյանը, Ա. Բաղմանյանի ուղևորներ, 25-ամյա Սերգեյ Սարգսյանն ու 25-ամյա Գուրգեն Ղալեչյանը, ովքեր Դիլիջան քաղաքի բնակիչներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասաի ծառայողները՝ դասակի հրամանատար Աբազյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Կարեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժակմանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Զաքարյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: