«Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներն իրենց բիզնեսների հետքերը կորցնելու գործընթաց են սկսել

Jun 22, 2018 Comments Off on «Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներն իրենց բիզնեսների հետքերը կորցնելու գործընթաց են սկսել

«Հրապարակ»-ը գրում է. «Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներն իրենց բիզնեսների հետքերը կորցնելու գործընթաց են սկսել: Գրիգորյանի դատավոր աղջկա ամուսինը շուրջ 1,5 տարի առաջ Էջմիածնի Սպանդարյան փողոցում ավտոլվացման ծառայություն էր հիմնել և «Լվա ինքդ» սպասարկում էր իրականացնում: Չար լեզուներն ասում էին, որ նա հարկային դաշտից դուրս է գործում։ Գուցե ապօրինությունների բացահայտման վախը կամ հանրային ճնշումը պատճառ են դարձել, և հունիսի 19-ին նա ապամոնտաժել է լվացակայանը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Մանվելի փեսան նույն փողոցում, ավտոլվացակայանից մի քանի մետր հեռավորության վրա, նաև սպա կենտրոն ունի՝ «Լեդի սպա» անունով։ «Ճիշտ ժամանակն է, որ ստուգումներ իրականացնողներն այցելեն նաեւ Էջմիածնի հարկային տեսչություն: Հաստատ՝ հետաքրքիր բացահայտումների պակաս չեն ունենա»,- ասաց Էջմիածնի հարկային տեսչության նախկին աշխատակիցը: Գրիգորյանների ընտանիքն ու մերձավորները տասնյակ տարիներ չեն վճարել նաեւ կոմունալ վարձերը:

«Ջուր, լույս, գազ օգտագործել են ու պարտքը թողել ընկերությունների վրա: Սրանք էլ, որպեսզի այդ պարտքերը մարեն, ծախսը ցրել են բնակիչների վրա: Էս խեղճ մարդիկ իրենց ճղում էին, թե իրենց ծախսածից կրկնակի ու եռակի ավել են վճարում, բայց ո՞ւմ ինչ ապացուցեին… վզներին էր, պիտի փակվեին: Լույսի մարդիկ «բրոնեժիլետներ» էին դարձել. վիզ դրած՝ պաշտպանում էին սրանց ապօրինությունները»: Էջմիածինցիներն այնքան զայրացած են կատարվածից, որ շատ հնարավոր է սրանց մի մասը նաև լեգենդներ լինեն»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: