Պետական բարձրագույն պաշտոնը խոպան չի, որ գանք ու հարստանանք.Դավիթ Սանասարյան

Jun 22, 2018 Comments Off on Պետական բարձրագույն պաշտոնը խոպան չի, որ գանք ու հարստանանք.Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշվետվություն

Այսօր էթիկայի հանձնաժողով ներկայացրեցի պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու հայտարարագիր, որտեղ իմ ունեցվածքի, դրամական և այլ միջոցների դիմաց գրվել է, որ ոչ մի բան էլ չունեմ, ոչ դրամական միջոց, ոչ սեփականություն։

Ես իմ օրինակով ցույց կտամ, որ պաշտոնատար անձը չպետք է հարստանա պետության ու ժողովրդի հաշվին, ու իմ հաշվին կավելանա միայն աշխատավարձը։

Պետական բարձրագույն պաշտոնը խոպան չի, որ գանք ու հարստանանք, սա պետությանն ու քաղաքացուն ծառայելու սուրբ առաքելություն է։

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, սիրում եմ բոլորիդ ՀՀ հպարտ քաղաքացիներ և հայություն ❤ ❤ ❤»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: