Ծանր խոսակցություն. ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանը, Մարուքյանն ու Սարգսյանը

Jun 22, 2018 Comments Off on Ծանր խոսակցություն. ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանը, Մարուքյանն ու Սարգսյանը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած հավաստի տվյալներով, օրերս ծանր խոսակցություն է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի միջեւ:

Հիմնական թեման եղել է դաշինքի հետագայի, ինչպես նաեւ արտահերթ ընտրություններին մասնակցելու ձեւաչափի հարցերը: Մարուքյանն ու Սարգսյանը, մասնավորաբար, նշել են, որ Փաշինյանը անընդհատ նեղացնում է գործընկերներին՝ թե՛ «Լուսավոր Հայաստանին», թե՛ «Հանրապետություն» կուսակցությանը:

Նրանք վարչապետին զգուշացրել են, որ վերջնարդյունքում կարող է մենակ մնալ (եթե, իհարկե, հենց դա չէ նրա ցանկությունը), իսկ այդ պարագայում որքան էլ հասարակության որոշակի զանգվածի աջակցությունը լինի, միայն ՔՊ–ով իշխանություն ձեւավորել արտահերթ ընտրություններից հետո հազիվ թե հաջողվի:

«Փաստի» աղբյուրների համաձայն, եռյակը կոմպրոմիսի է եկել մի շարք հարցերի շուրջ: Որպես առաջին քայլ, վարչապետը չի ստորագրել Մանե Թանդիլ յանի հրաժարականի դիմումը: Հետագայի համար պայմանավորվել են կարեւորագույն նշանակության հարցերի շուրջ որոշումներից առաջ խորհրդակցել գործընկեր ուժերի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: