Հրատապ. Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենն օգնության կոչ է տարածել

Jun 21, 2018 Comments Off on Հրատապ. Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենն օգնության կոչ է տարածել

Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցը բարդ կացության մեջ է հայտնվել։ Այս մասին հայտնում է մարզադպրոցի տնօրեն Ալեքսանդր Կիրակոսյանը։

«Երբ ես այստեղ որպես տնօրեն աշխատանքի անցա, ոչինչ չկար։ Շուրջ 60 պատուհաններից ոչ մեկի վրա ապակի չկար, միայն մի քանի մեքենա աղբ կար: Անհրաժեշտ էր շատ արագ լծվել աշխատանքի: Ես այն տնօրեններից եմ, ով բախտ է ունեցել աշխատել այնպիսի կոլեկտիվի հետ, ինչպիսին մերն էր: Աշխատեցինք մի մարդու նման, նվիրվեցինք այս պատերին, այստեղ մարզվող սաներին ու որոշ չափով կարողացանք հաստատության մեջքն ուղղել։ Բայց մարզադահլիճը վերանորոգման կարիք ունի, սանհանգույցների ու հանդերձարանների նորոգումն էլ կիսատ մնաց՝ ֆինանսների բացակայության պատճառով, տանիքի վերանորոգման հետ կապած ևս մի փոքր խնդիր կա։ Ինչքան էլ աշխատակազմը նվիրյալ լինի, որքան էլ որ լավատես լինենք, միևնույնն է, քաղաքապետարանի ոչ մեծ հատկացումներով զգալի արդյունքներ չենք ունենա»,- նշել է նա:
Տնօրենն այժմ օգնության կոչով է դիմում հանրությանը․ «Մենք սիրով սպասում ենք այն մարդկանց, ովքեր կկարևորեն մարզադպրոցների դերն ու նշանակությունը, իրենց լուման կներդնեն դպրոցի շինաշխատանքների գործում, դա կլինի շինանյութի, ֆինանսական թե աշխատուժի տեսքով: Կոչ ենք անում այն մարդկանց, ովքեր կարող են ձեռք մեկնել, ունեն ավելացած շինանյութ, չօգտագոծվող ջեռուցման կաթսա կամ այլ պարագաներ նվիրաբերեն դպրոցին։ Իմացեք, որ դա դպրոցի համար զգալի օգուտ կլինի: Կարևոր չէ, որ մարդիկ մեծ գումարներ նվիրաբերեն, կարող են անգամ ազատ ժամանակ թեկուզ մեկ-երկու ժամով միանալ մեր շինաշխատանքներին»:

Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցը

Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցը
Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցը

Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցը
Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցը

Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցը
Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցը
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: