ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Գառնիկ Հովակիմյանը ազատ կարձակվի

Jun 21, 2018 Comments Off on ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Գառնիկ Հովակիմյանը ազատ կարձակվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշում է կայացրել բավարարել ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Գառնիկ Հովակիմյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը` իր պաշտպանյալի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ: Պաշտպան Մուշեղ Շուշանյանը խնդրեց դատավորին որպես խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Խորհրդակացական սենյակից վերադառնալուց հետո Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ բավարարում է ներկայացված միջնորդությունը և Գառնիկ Հովակիմյանի համար որպես խափանման միջոց ընտրում ստորագրությունը չհեռանալու մասին:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: