Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հետապնդումը ՀՔԾ-ն դադարեցրել է՝ հանցակազմի բացակայության հիմքով

Jun 21, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հետապնդումը ՀՔԾ-ն դադարեցրել է՝ հանցակազմի բացակայության հիմքով

Ապրիլի 13-22-ը տեղի ունեցած դեպքերի առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական վարույթը կարճվել է։ Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից։

Երեւան քաղաքում 2018 ապրիլի 13-ից 22-ը տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով եւ 225 պրիմ հոդվածի 1-ին մասով քննված քրեական գործով 2018թ.-ի ապրիլի 22-ին ձերբակալվել էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը: Քրեական հետապնդում էր իրականացվում նաեւ Դավիթ Սանասարյանի, Արմեն Գրիգորյանի, Լեւոն Բարսեղյանի, Տիգրան Մազմանյանի, Նաիրի Սարգսյանի, Էրիկ Խաչատրյանի, Գեւորգ Մանուկյանի, Գոռ Միրզոյանի եւ Հայկարամ Մնացականյանի նկատմամբ:

2018թ.-ի հունիսի 21-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ վերը նշված անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: