Ստյոպա Սաֆարյան. «Բարի լույս, կուկլա Մարուս…»

Jun 21, 2018 Comments Off on Ստյոպա Սաֆարյան. «Բարի լույս, կուկլա Մարուս…»

«Նախկին իշխանություններին սատարած մարդիկ, այդ թվում Հովհաննես Գալաջյանն այնպես է “զայրացել” փաստից, որ Արենի գյուղի հովտի վերջում ու Ադրբեջանի տարածք հանդիսացող դիրքից հայկական գյուղն ու նրա այգիները տեսանելի են կամ նշանառության տակ են, կարծես թե մենք ենք թողել, որ իրենց սարի գլխին նոր դիրք դնեն…

Մոռանում է, որ այս դիրքերի առաջխաղացման գործընթացն սկսվել է 2014-ից, ու այս տարի էլ փետրվար ամսից, երբ իրենք էին իշխանությունն ու նրա հենարանը:

Կամ ո՞վ է ասել, թե այնտեղ անհանգստանալու բան չկա Յա, իրո՞ք…

Չորս տարի է սողացող պրոցես է գնում Նախիջևանում, նոր իմացա՞ք:

Չի լինի, որ ձեր սենյակներից դուրս գաք ու տեսնենք, թե Հայաստանի, մասնավորապես Տավուշի քանի գյուղ է ադրբեջանական դիրքերի տեսադդաշտում… Նոր իմացա՞ք:

Բա եկեք իմ տան բանալիները տամ, գնացեք մի երկու օր կամ ժամ թշնամու ուղիղ նշանառության տակ ապրեք ու իմացեք…. Թե այնտեղ էլ չգիտեիք, որ 2000-ականներից դիրքեր են առաջ բերվել միջդիրքային տարածության հաշվին… Էստեղ են ասել, բարի լույս, կուկլա Մարուս…»:,- իր էջում գրել է Ստյոպա Սաֆարյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: