Բայց այդ պայքարը կարող է Հայաստանը զրկել բանակի հրամանատարությունից. Արտյոմ Խաչատրյան

Jun 21, 2018 Comments Off on Բայց այդ պայքարը կարող է Հայաստանը զրկել բանակի հրամանատարությունից. Արտյոմ Խաչատրյան

Գողության դեմ պետք է պայքարել, և անձամբ ես ողջունում եմ Փաշինյանի ջանքերը: Բայց էդ պայքարը կարող է Հայաստանը զրկել բանակի հրամանատարությունից: Էսօր իմանում ենք, որ ԱԱԾ-ն հայտնաբերել է մի քանի զորամասերում վառելիքի խոշոր չափերի յուրացում: Սխեման հետևյալն է. վառելիքը դուրս է գրվել, փոխանցվել տեղի բենզալցակայաններին, իսկ շահույթը բաժանվել է հետևյալ կերպ, ինչպես կասեր երջանկահիշատակ Պանիկովսկին` по-честному, այսինքն` մեծ մասը` զորամասի հրամանատարին, մնացածը` մյուս սպաներին: Ուրեմն, չկա Հայաստանում զորամաս, որտեղ բենզին չգողացվի, և եթե էս տեմպով ու սկզբունքով շարունակվի պայքարը գողության դեմ և հանուն բենզինի, ապա իրոք շատ շուտով կկատարվի Իլհամ Ալիևի երազանքը` հայոց բանակը կգլխատվի: Չեմ կարծում, որ ՀՀ վարչապետը նույնպես կկիսի Ալիևի ցանկությունը…

Գրել է Արտյոմ Խաչատրյանը

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: