Մովսես Հակոբյանի կոռուպցիոն «կծիկները» չեն ստուգելո՞ւ (video)

Jun 23, 2018 Comments Off on Մովսես Հակոբյանի կոռուպցիոն «կծիկները» չեն ստուգելո՞ւ (video)

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը հայտարարեց,որ  ուզում են , որ նոր նախարարն ամբողջությամբ մաքրված անցնի գործի և մտքում չլինեն այն բոլոր մտահոգությունները, որ թիկունքում արվել են շատ-շատ խախտումներ։ «Այնպես որ՝ մենք գնում ենք ոչ թե վնասելու, ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու, այլ մենք ունենք մեր ինֆորմացիան։ Այն կարևորությունը, որ ՊՆ-ն ունի երկրի համար, դրա համար մենք ուզում ենք, որ ՊՆ-ն լինի մաքուր, լինի ուժեղ, և այն մսխումները, որ եղել են, վերադարձվի բյուջե:Պետք է ամեն ինչ անել՝ օր առաջ մաքրելու պետական համակարգը, և սյուրռեալիզմի շարքից է, որ նախարարներն իրենք են խնդրում, որ վերահսկողական ծառայությունը ստուգումները սկսի հենց իրենց գերատեսչությունից. Մենք որևէ կաշկանդվածություն չունենք»,-  հայտարարեց նա:

Հարցին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ներկայումս՝ գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնը զբաղեցնող Մովսես Հակոբյանը նո՞ւյնպես ստուգումների կենթարկվի, որովհետև նրա վերաբերյալ էլ միշտ եղել են հրապարակումներ, որ կապ է ունեցել կոռուպցիայի հետ, Սանասարյանը պատասխանեց.

«Մամուլում ինչ-որ բան գրվելն այլ է, փաստերն այլ են: Այդ ամեն ինչը մենք տեսնելու ենք։ Չկա մեկը, որի վերաբերյալ ես ունեմ կաշկանդվածություն ու քայլեր չեմ անելու: Բայց ես կարծում եմ, որ Մովսես Հակոբյանը նույնպես կօգնի մեզ՝ որպես երկար տարիներ բանակում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձ, որպեսզի գտնենք կոռուպցիոն կծիկները»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: