Որքան է կարկուտի հասցրած վնասը (video)

Jun 21, 2018 Comments Off on Որքան է կարկուտի հասցրած վնասը (video)
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց,որ Արմավիրի մարզում և Տավուշի Կոթի համայնքում կարկտահարության պատճառած վնասների չափը պարզ կդառնա հաջորդ շաբաթվա սկզբին:
«Մեր ձեռքի տակ են համայնքների ու հողատարածքների տվյալները, որոնք տուժել են, ներկայում խմբերը տեղում աշխատում են վնասի չափը պարզելու համար:Արմավիրում վնասվել են ծիրանի և խաղողի այգիները, իսկ Կոթիում դաշտավարությունն է տուժել:
Այսօր խումբ ենք ուղարկել Արմավիրի մարզ, արդյունքները պարզ կլինեն երկուշաբթի, Կոթիում՝ նեղ դաշտավարություն է, երեքշաբթի-չորեքշաբթի կունենանք վերջին կարկուտի պատճառած վնասների պատկերը», – ասաց Արթուր Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է վարչապետի հանձնարարականին՝ փոխհատուցման մեխանիզմների վերանայման ուղղությամբ, գյուղնախարարը նշեց, որ նախ պետք է հասկանան վնասների չափը, պետության հնարավորությունները, ապա մշակեն փոխհատուցման արդյունավետ ձևեր։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: