Ազատամարտիկներն առաջարկում են ԵԿՄ ֆինանսատնտեսական գործունեությունը կասեցնել եւ աուդիտ անցկացնել

Jun 20, 2018 Comments Off on Ազատամարտիկներն առաջարկում են ԵԿՄ ֆինանսատնտեսական գործունեությունը կասեցնել եւ աուդիտ անցկացնել

Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ բացահայտումներից հետո նախկին եւ ներկա ԵԿՄ-ականները հավաքվել են, նախաձեռնող խումբ ստեղծել՝ հետագա գործողությունները կանոնակարգելու համար:

Այսօր արդեն նորակազմ նախաձեռնող խումբը հայտարարություն է ընդունել, որը լրագրողների հետ հանդիպմանն ընթերցել է ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը:

«Այսօր կայացավ Երկրապահ ազատամարտիկների եւ Երկրապահ կամավորականների միության ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվեց ԵԿՄ-ի շուրջ ստեծված անառողջ իրավիճակը: Հանդիպման մասնակիցները, խստորեն դատապարտելով տեղի ունեցած հրեշավոր երեւույթը, միաժամանակ արձանագրեցին, որ հանիրավի վարկաբեկվում է ԵԿՄ-ի հազարավոր ազնիվ եւ նվիրյալ ազատամարտիկների հեղինակությունը:

Հանդիպման մասնակիցները, գնահատելով ստեղծված իրավիճակը, որոշեցին առաջարկել ստեղծել համատեղ նախաձեռնող խումբ՝ ԵԿՄ արտահերթ համագումար կազմակերպելու, անցկացնելու եւ մինչ համագումարը ԵԿՄ աշխատանքային գործունեությունը համակարգելու համար:

Նախաձեռնող խումբը որոշեց նաեւ առաջարկել կասեցնել ԵԿՄ ֆինանսատնտեսական գործունեությունը, հրավիրել անկախ աուդիտ՝ ընդգրկելով ՊՆ եւ ԱՆ մասնակիցներին՝ ապահովելով այդ գործընթացի թափանցիկությունը»,- ասված է նախաձեռնող խմբի հայտարարությունում:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: