Սեյրան Օհանյանը հարցաքննվել է

Jun 20, 2018 Comments Off on Սեյրան Օհանյանը հարցաքննվել է

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երկու օր առաջ որպես վկա հարցաքննվել է իր ղեկավարման տարիներին բանակում տեղի ունեցած չարաշահումների գործով: Այս մասին «Ազատության» հետ զրույցում փոխանցեց ինքը՝ Օհանյանը:

«Ազատության» հարցին՝ ինչի՞ շուրջ էր հարցաքննությունը, պաշտպանության նախկին նախարարը պատասխանեց․ – «Նախաքննական ընթացակարգերից ելնելով՝ այդ հարցին ես չեմ կարող պատասխանել: Այն առնչվում էր բանակի գործունեությանը»:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: