Նաիրա Զոհրաբյանի ու Սերգեյ Բագրատյանի 500 000-ական դրամները կվերադարձվեն

Jun 20, 2018 Comments Off on Նաիրա Զոհրաբյանի ու Սերգեյ Բագրատյանի 500 000-ական դրամները կվերադարձվեն

«Սասնա ծռերի» անդամ Գագիկ Եղազարյանն ազատ չարձակվեց պատգամավորների անձնական երաշխավորության հիման վրա: Այսօր՝ հունիսի 20-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նման որոշում կայացրեց դատավոր Մեսրոպ Մակյանը:Վերադառնալով խորհրդակցական սենյակից դատարանը մերժեց միջնորդությունը: Դատավոր Պ. Մակյանը հայտարարեց, որ պատգամավորների կողմից վճարված 500 000-ական դրամները կվերադարձվեն:

Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանն անձնական միջնորդություն էին ներկայացրել «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը փոխելու համար:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: