Նորաթուխ կառավարությունը սենսացիա էր ուզում, ստացվեց սենսացիոն ծաղրանք. Հակոբ Ավետիքյան (video)

Jun 21, 2018 Comments Off on Նորաթուխ կառավարությունը սենսացիա էր ուզում, ստացվեց սենսացիոն ծաղրանք. Հակոբ Ավետիքյան (video)

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որտեղ նշել էր, որ որոշ հեռուստաընկերություններ, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից, որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։ Թե որ հեռուստաընկերությունների մասին է խոսք հայտնի չէ: Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Ազգ օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը հույս հայտնեց, որ հակապետական բառը վարչապետի կողմից եղել է պարզապես լեզվի սայթաքում.«Այստեղ ես տեսնում եմ ջղային ռեակցիա, որը լավ չէ: Նիկոլ Փաշինյանը եղել է լրագրող, ով մշտապես քննադատության է ենթարկել գրեթե բոլորին և այլակարծիք լինելը նրա համար պետք է որ լինի նորմալ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: