Մանվել Գրիգորյանն ինչ-որ պահի եղել է իդեալական մարդ, ով իր հայրենիքի համար կռվել է. Սամվել Խուդոյան (video)

Jun 21, 2018 Comments Off on Մանվել Գրիգորյանն ինչ-որ պահի եղել է իդեալական մարդ, ով իր հայրենիքի համար կռվել է. Սամվել Խուդոյան (video)

«Այս աստիճան ցածր մակարդակի բարոյական անկում ոչ ոք չէր պատկերացնում», -այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված զինվորական պարագաներից և ուտելիքներից, ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Ըստ հոգեբանի՝ ավազակապետության մեջ չի կարող բարձր պաշտոնյան գոյատևել առանց թալանի. «Սա ազգի երկրորդ վերածնունդն է: Մենք տեսնում ենք ռեալ պայքար: Անգամ մարդիկ գիտեմ, որ ասում են՝ ավելի լավ էր ԱԱԾ-ն չհրապարակեր այդ տեսանյութը, քանի որ իրենք չեն կարողանում գիշերը հանգիստ քնել »:
Սամվել Խուդոյանը կարծում է, որ այս պահին վախեցած են բոլոր պաշտոնյաները, ովքեր պետք է պատասխան տան, թե իրենց 100 հազարանոց աշխատավարձով ինչպես են կուտակել միլիոններ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: