Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Jun 19, 2018 Comments Off on Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Դալար-Այգեստան գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի 34 ՏN 416 համարանիշի և Toyota Camry մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որոնցից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում՝ այն վերածվելով մետաղե ջարդոնի։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։

Մանրամասները՝ այստեղ:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: