Դոն Պիպոն կալանավորվեց

Jun 19, 2018 Comments Off on Դոն Պիպոն կալանավորվեց

Դատարանը քիչ առաջ քրեական հեղինակություն Դոն Պիպոյին (Արթուր Ասատրյան) կալանավորելու որոշում կայացրեց:

Դոն Պիպոն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Ասատրյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու համար:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: