Մեղադրանքը պիտի լինի հասցեական և ոչ թե ակնարկներով. վարչապետի գրառումը լայն արձագանք ստացավ

Jun 19, 2018 Comments Off on Մեղադրանքը պիտի լինի հասցեական և ոչ թե ակնարկներով. վարչապետի գրառումը լայն արձագանք ստացավ

Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը՝ հակապետական քարոզչություն մասին, հարցեր առաջացրեց։ Ինչ է նշանակում “հակապետական”: Արդյոք որևէ փաստաթղթում կա դրա սահմանումը: Իշխանության քննադատությունն ընկալել որպես հակապետական քարոզչություն: Արդյոք սրա մեջ հակասություն չկա խոսքի և մամուլի ազատության հռչակված սկզբունքի հետ:

Եթե կա սահմանված օրենք, և օրենքի խախտում, ապա, ըստ իս, օրինախախտի անուն/անվանումը պետք է հնչի հստակ, մեղադրանքը պիտի լինի հասցեական և հիմնավորված, և ոչ թե ակնարկներով, ինչև կարող է նաև որպես քողարկված սպառնալիք ընկալվել գործադիր իշխանության կողմից: Հ.Գ. Ռադիոլուր լրատվականը համապատասխան հարցումներ է հղելու և վարչապետի մամուլի գրասենյակ, և խոսքի ազատության պաշտպանության տարբեր կառույցներ և ՀԿ-ներ, երեկոյան հիմնական թողարկման ընթացքում կներկայացնենք այն ամենը, ինչ կհաջողվի հավաքել այս թեմայի շուրջ:

Այս մասին գրել է Լիկա Թումանյանը

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: