Արամ Զավենիչն իր եղբոր մեղքն ուզում է բարդել Քոչարյանի վրա. Արտյոմ Խաչատրյան

Jun 19, 2018 Comments Off on Արամ Զավենիչն իր եղբոր մեղքն ուզում է բարդել Քոչարյանի վրա. Արտյոմ Խաչատրյան

Արամ Սարգսյանը, «սպարապետի» եղբայրը, ասում է, թե Մանվել Գրիգորյանը ոչինչ չուներ մինչև 1999թ. հոկտեմբերի 27-ը և իբր դաստիարակված ինտելիգենտ էր: Սա բացարձակ սուտ է: Մանվելն այդ ժամանակ արդեն ամեն ինչ ուներ, հետո շատացրեց: Երգիչ Արամ Ասատրյանի մեքենան էլ խլեց մինչև հոկտեմբերի 27-ը: Էլ չեմ խոսում այլ արարքների մասին: Արամ Զավենիչն ուղղակի իր եղբոր մեղքն ուզում է բարդել Քոչարյանի վրա: Հնարավոր է, որ հարիֆներին կարողանա դրանում համոզել: Բայց գոնե Էջմիածինը գիտեր, թե ով է Մանվել Գրիգորյանը, երբ է կատաղել, և ամենակարևորը` ով նրան բուծեց: Մենք էլ գիտենք` նրան բուծեց Վազգեն Սարգսյանը, Քոչարյանն ուղղակի ժառանգություն ստացավ: Դե, հիմա երկրորդ նախագահի բախտն էլ դա էր, ի վերջո, բոլորը չեն կարող պարծենալ լավ ժառանգությամբ…

Գրել է Արտյոմ Խաչատրյանը

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: