Հրանտ Թոխատյան. «Ուզում եմ հավատալ, որ Սերժ Սարգսյանը չի իմացել»

Jun 19, 2018 Comments Off on Հրանտ Թոխատյան. «Ուզում եմ հավատալ, որ Սերժ Սարգսյանը չի իմացել»

Հրապարակ օրաթերթը գրում է. ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանի համար էլ անհնար է երկու բառով խոսել կատարվածի մասին։ «Գիտե՞ք ինչ, հա, շոկի մեջ կարող են լինել բոլորը։ Բայց ես չեմ կարծում, որ դա շատ մեծ բացահայտում էր բոլորի համար, էնպես չէր, որ իրենից անսպասելի էր։ Հա, միգուցե դա էր անսպասելի։ Այսինքն՝ էն շոկային մասը, որը որ տեսանք։ Բայց, միեւնույն է, ինքը կար, որ իր վրա ինչ-որ օրինակներ էին բերում, երեխաներին ինչ-որ բաներ էր ծառայում եւ այլն։ Դուք պատկերացնո՞ւմ եք էն երեխաների վիճակը, որ հիմա իրենց նամակները տեսնում են։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ դժվար է էդ երեխային համոզել, որ ընդհանուր էդպես չէ, սա մասնավոր դեպք է, որ, միեւնույն է, դու արա, քո երկիրն է»,- ասաց Հրանտ Թոխատյանը։

– Պարոն Թոխատյան, կարծում եք միայնա՞կ է այդ ամենն իրագործել Մանվել Գրիգորյանը։ Ովքե՞ր կարող էին մասնակից լինել, իմանալ…

Շատերը, գիտե՞ք, հիմա դժվար է ասել՝ ովքեր կարող էին իմանալ։

-Օրինակ՝ Սերժ Սարգսյանը կարո՞ղ էր տեղյակ լինել այդ ամենից։

-Ես կարծում եմ կամ ուզում եմ գոնե կարծել, որ էն գողոնը, որը մենք տեսանք, այսինքն՝ այն, ինչը որ ամենաշոկայինն էր, ուզում եմ հույս ունենալ, որ չի իմացել։ Իսկ ընդհանրապես, իր էության եւ իր տեսակի մասին որ տեղյակ չլիներ, չեմ կարծում, ո՞նց կարար տեղյակ չլիներ, ավելի շատ մարդկանց հետ էր շփվում։

– Որպես մտավորական՝ ուզում եմ մթնոլորտը գնահատեք։ Մենք տարիներ շարունակ նախորդ իշխանությունների օրոք գրում էինք, ասում էին՝ չկան փաստեր։ Հիմա փաստերը հայտնաբերվեցին, սա ինչպե՞ս մեկնաբանենք, այսինքն՝ ինչ-որ մեկն այդ կամքը ցուցաբերեց, ու գտա՞ն փաստերը։ Այո, մտածելակերպ փոխվեց։ Եկավ էն սերունդը, որի մասին երկար տարիներ բոլորս խոսում էինք։ 25 տարի բեմի վրա, ներկայացումների մեջ ես դրա մասին էի խոսում, որ պետք է գա նոր սերունդը՝ ուրիշ մտածելակերպով, մերը հին է, փոխկապակցվածություն կար։

– Կկարողանա՞ն մինչեւ վերջ գնալ նոր իշխանությունները, եւ արդյոք այս շղթան վտանգավոր մի եզրագծի չի՞ հասնի։ Բնականաբար, վտանգավոր է։ Գիտե՞ք ինչ, եթե եկանք-հասանք էս օրվան, ուրեմն ես կարծում եմ, որ էդ ցանկությունն էնքան մեծ է, որ իրենք կգնան դեպի առաջ, այսինքն՝ էդ բացահայտումները կտանեն մինչեւ վերջ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: