Սա շոկ է. Գևորգ Կոստանյան

Jun 19, 2018 Comments Off on Սա շոկ է. Գևորգ Կոստանյան

«Բոլորի համար սա շոկ է: Մանվել Գրիգորյանը չէ, ցանկացած անձի կողմից նման արարք թույլ տալը կարելի է բնութագրել դավաճանություն ժողովրդի և պետության նկատմամբ:Նկատի ունենալով անմեղության կանխավարկածի անվերապահ կիրառությունը՝ ես կարծում եմ՝ մենք դեռևս չենք կարող իրավական գնահատական տալ կոնկրետ անձի կողմից կատարված արարքին: Միանշանակ կողմ եմ  քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում իրականացնելուն»,-խորհրդարանում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը:

«Եվ ես վստահ եմ, որ ՀՀԿ խմբակցության բոլոր իմ գործընկերները նույնպես կողմ են քվեարկելու երկու հիմնական պատճառով. նախ, այո, սա բացարձակ անթույլատրելի է, և որևէ այլ կերպ, քան դավաճանություն նման արարքը չի կարող բնութագրվել: Մենք համաձայնությունը կտանք՝ առնվազն հնարավորություն տալով նախաքննական մարմնին քննություն իրականացնել, ապացուցել և ի հայտ բերել բոլոր մեղավոր անձանց և պատասխանատվության ենթարկել։

Միաժամանակ մենք դրանով հնարավորություն կտանք Մանվել Գրիգորյանին, որ այդ նախաքննության ընթացքում հնարավորություն ունենա ապացուցել իր առնչությունը»,-ասաց նա, ապա հավելեց. «Որպեսզի տեսնենք, թե ով է ոտնձգություն կատարել մեր ժողովրդի սրբության սրբոցի նկատմամբ»,-ասաց նա:

Հնարավո՞ր է, որ բարձրագույն իշխանությունը տեղյակ չէր այս ամենից հարցին, Կոստանյանն ասաց, որ կարծիքների ու ենթադրությունների մակարդակով չի կարող շռայլություն թույլ տալ և գնահատական տալ:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: