Գրիգորյանը Ծառուկյանի հանդեպ իրեն պահել է էժանագին խուլիգանի նման.Նաիրա Զոհրաբյան (video)

Jun 19, 2018 Comments Off on Գրիգորյանը Ծառուկյանի հանդեպ իրեն պահել է էժանագին խուլիգանի նման.Նաիրա Զոհրաբյան (video)

«Պետք է ստանանք բոլոր հարցերի պատասխանները. ինչպե՞ս եղավ`  դպրոցական երեխաների` առաջնագիծ ուղարկածը հայտնվեց Մանվել Գրիգորյանի առանձնատանը Մենք պետք է պահանջենք, որ այս կեղտոտ, զզվելի պատմության բոլոր դերակատարները ստանան իրենց արժանի պատիժը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հարցին՝ արդյո՞ք ՀՀԿ-ն պատասխանատու չէ այս ամենի համար, պատգամավորն ասաց. «ՀՀԿ-ն երեկ ճիշտ դիրքորոշում որդեգրեց, և ես կարծում եմ, որ, անկախ մեր ունեցած քաղաքական տարաձայնություններից, մի հարցում մենք ունենք համազգային կոնսենսուս՝  զինվորի հացը գողացողին համարել պետական դավաճան, այստեղ մենք ունենք քաղաքական կոնսենսուս»:

Զոհրաբյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքը քվեարկելու է միասնական:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի ներկա գտնվելուն, Զոհրաբյանն ասաց. «Պարոն Ծառուկյանն այսօր պետք է գար, որովհետև տեղյակ չէր, որ քննարկվելու է այս հարցը, բայց, հաշվի առնելով այն, որ Մանվել Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրեն պահել է ամենավերջին էժանագին խուլիգանի նման, իսկ պարոն Ծառուկյանը չի կարող իջնել այդ մակարդակի, և այսօր Ծառուկյանի այստեղ ներկայությունը կարող էր այլ կերպ մեկնաբանվել նաև հանրության կողմից, ուստի Ծառուկյանը` որպես ուժեղ մարդ, այսօր ներկա չի լինի, բայց այն, ինչ մենք ասում ենք, «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումն է»,- հարցին,թե ինչու Գագիկ Ծառուկյանը ներկա չէ նիստին ,նման պատասխան տվեց Նաիրա Զոհրաբյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: