Սուպերվարչապետության ընթացքը ավելի սրընթաց է դառնում. Ծառուկյան դաշինք

Jun 19, 2018 Comments Off on Սուպերվարչապետության ընթացքը ավելի սրընթաց է դառնում. Ծառուկյան դաշինք

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում Բարեգործության մասին օրինագծի քննարկմանը կառավարությանը մեղադրեց  ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Գեվորգ Պետրոսյանը.«Մինչեւ վերջերս ընդդիմությունը, այդ թվում Ծառուկյան դաշինքը արտահայտվել էին սուպերվարչապետություն ստեղծելու դեմ, հիմա սուպերվարչապետության ընթացքը ավելի սրընթաց է դառնում:Ինչ մի հարց է, որ վարչապետը պետք է կանոնադրություն հաստատի, ավելի կարեւոր հարցեր կան: համատարած աղքատության պայմաններում որեւէ անելիք չկա, որ բարեգործությանը զսպաշապիկ է հագցվում»:

Ի պատասխան մեղադրանքների, հարցը զեկուցող արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որօրենքի ընդունումը սահմանադրությն պահանջն է, ապրիլի 9-ից հետո չկա այն լիազոր մարմինը, որը որոշում է, թե տվյալ ծրագիրը բարեգործական կարող է դիտարկվել, թե ոչ: նախկինում այս հարցը որոշում էր վարչապետի ստեղծած հանձնաժողովը, այսուհետեւ պետք է որոշի կառավարության լիազոր մարմինը, իսկ հանձնաժողովը կստանա խորհրդակցական կարգավիճակ: Փոխնախարարն ասաց, սրանով, ըստ էության վարչապետի լիազորությունները նվազում են:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: