Գագիկ Ծառուկյանը՝ Արմավիրի քաղաքապետի նոր «կռի՞շ»

Jun 19, 2018 Comments Off on Գագիկ Ծառուկյանը՝ Արմավիրի քաղաքապետի նոր «կռի՞շ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի դեմ տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին մեզ հայտնի դարձավ, որ Խլղաթյանը նոր տանիք է գտել՝ հանձին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի:

Խլղաթյանը տարբեր միջավայրերում հայտարարում է, որ ինքն իրեն ապահովագրել է, քանի որ Ծառուկյանը իրեն աջակցություն է խոստացել քաղաքապետի պաշտոնը պահելու հարցում: Բայց թե կոնկրետ ինչ աջակցություն է լինելու եւ ինչպես է արտահայտվելու, այնքան էլ պարզ չի, որովհետեւ եթե Ծառուկյանը փորձի հրապարակային պաշտպանել քաղաքապետին, ապա նրա դեմ եղած դժգոհությունը կտարածվի նաեւ Ծառուկյանի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: