Փաշինյանը չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականի դիմումը.ինչու՞ է ձգձգում

Jun 19, 2018 Comments Off on Փաշինյանը չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականի դիմումը.ինչու՞ է ձգձգում

Հրապարակ օրաթերթը գրում է.

Վարչապետի մամուլի քարտուղար Արամ Եղոյանն ասել էր, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականին Նիկոլ Փաշինյանը ժամանակ չի ունեցել անդրադառնալու՝ Մոսկվայում էր, ապա Ղարաբաղում, կանդրադառնա երկուշաբթի։

Երեկ հետաքրքրվեցինք՝ անդրադարձե՞լ է, ստորագրե՞լ է։ «Ոչ, դեռ չի ստորագրել»։ Հնարավո՞ր է, որ չստորագրի ընդհանրապես։ «Չեմ կարող ասել»։ Մանե Թանդիլյանը երեկ մասնակցում էր կառավարության նիստին։

Ի դեպ, կառավարության որոշմամբ այսօր ԱԺ 2 արտահերթ նիստ կգումարվի։ Առավոտյան կքննարկվեն կուտակայինի եւ «Բարեգործության մասին» օրենքները, ապա՝ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ ԱԺ իրավաբանները պնդում էին, որ դա անօրինական է՝ ԱԺ կանոնակարգը սահմանում է․ «Միջնորդագիրը քննարկվում է ԱԺ առաջիկա հերթական նիստում»։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: