Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է. վիճակը կրիտիկական է եղել

Jun 19, 2018 Comments Off on Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է. վիճակը կրիտիկական է եղել

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` երեկ գիշերը վատթարացել է գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը. կտրուկ բարձրացել է նրա արյան ճնշումը եւ արյան մեջ շաքարի պարունակությունը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ`Գրիգորյանի առողջական վիճակը կրիտիկական է եղել, սակայն նրան հիվանդանոց չեն տեղափոխել: Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ ԱԱԾ-ի ձերբակալվածների պահման վայրում:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման էր ենթարկվել եւ ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: