ՊՆ զորամասերից մեկում վառելիքի հափշտակության դեպքով մեղադրյալ կա. ՔԿ

Jun 18, 2018 Comments Off on ՊՆ զորամասերից մեկում վառելիքի հափշտակության դեպքով մեղադրյալ կա. ՔԿ

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում վառելիքի հափշտակության դեպք. մեղադրանք է առաջադրվել զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալին: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ մամուլի ծառայությունից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալը՝ կոչումով մայոր, 2017թ. սեպտեմբերից 2018թ. հունվարն ընկած ժամանակահատվածում զորամասի նյութատեխնիկական ապահովման դասակի հաշվեկշռում գտնվող «ՈւՐԱԼ 375» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենայի երթուղիների վերաբերյալ կազմել է կեղծ փաստաթուղթ հանդիսացող ուղեգրեր, ինչի արդյունքում իր ենթակայության տակ գտնվող զորամասի նյութական ապահովման հաշվեկշռից դուրս է գրել զգալի չափերով բենզին եւ յուրացրել։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մայորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, հնարավոր այլ չարաշահումները բացահայտելու ուղղությամբ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: