Մանվելի ԵԿՄ-ն Նիկոլին խանգարելու էր ոչ միայն ներքին խաղում, այլեւ՝ Ղարաբաղյան խնդրում

Jun 19, 2018 Comments Off on Մանվելի ԵԿՄ-ն Նիկոլին խանգարելու էր ոչ միայն ներքին խաղում, այլեւ՝ Ղարաբաղյան խնդրում

Այո, ահա եւ հայտնվեցին․
Երեկվանից ահավոր շատ հորդորներ եմ ստանում՝․
-Ինչ-որ բան գրել, կարծիք հայտնել․․․
-Եթե անկեղծ, իսկապես բարդ իրադրություն է․․․
Բազում կոդերով, բանալիներով․
-Վերլուծական գրեցի <<Իրատեսի>> համար․․
-Իրավական, քաղաքական, հոգեբանական, գեոքաղաքական բոլոր ասպեկտները ներառելով․
Հոդվածը լույս կտեսնի վաղը․․
Փիրուզայի թույլտվությամբ՝ մի քանի կտոր նետեմ ֆբ

Իրավական կոնտենտ։ Եթե այն ամենը, ինչ ասաց Փաշինյանը եւ ինչ ցուցադրեց ԱԱԾ-ն, համապատասխանում են իրականությանը, եթե անգամ՝ ոչ ամբողջությամբ, ապա սա ոչ միայն ԵԿՄ-ի, Մանվել Գրգորյանի, Հանրապետականի, այլեւ ազգային մեր մեծ ամոթը կլինի։ Ցավ, որի անշրջելիությունն ավելի մտահոգիչ է, քան Ղարաբաղյան հիմնախնդիրն ինքնին։ Սպասենք՝ ԱԱԾ-ի եւ Մանվել Գրիգորյանի ապացուցողական բազաների իրավաբանական հիմնավորումներին։

․․․Սա Փաշինյանի կողմից ուղղակի միջամտությունն էր այդ պահին ընթացող դատական գործընթացի վրա, որը մի պահ դադարեցվեց, իսկ հետո պարզվեց, որ այն հիմքերը, որը նշել է Փաշինյանը, Մանվել Գրիգորյանին ձերբակալված պահելուն առնչվող, դատական նիստի ժամանակ չեն քննարկվել․ <այլոց>> տեղեկացմամբ դատավորները ստիված են եղել նիստն ընդմիջել, երեկոյան արդեն՝ նոր վճիռ կայացնել։ Ասել է՝ <<զիվորի հացն>> ուտել-գռփելու մեղադրանքն առաջինը Փաշինյանն է հրովարտակել, եւ դատավորները եւս <<լայվից>> են իմացել՝ այդ <<հիմքերի>> մասին։

Քաղաքական առումով այս նոր, իրապես սահմռկեցուցիչ /եթե ապացուցվի, որ այդպես է իրոք եղել/՝ <<զիվորի հացն ուտելու>> իրողությունը նույնպես պակաս հետաքրքիր չէ․․․ եթե հակառակը չապացուցվի, Հանրապետական կուսացությունը ռեաբիլիտացիայի քաղաքական որեւէ շանս չի ունենալու երբեւէ։ Սակայն, այս զանգը չէր <<հնչում>> միայն ՀՀԿ-ի համար․ զանգը նաեւ ԲՀԿ-ի համար էր․ հենց միայն ասոցիացիան՝ արջեր եւ վագրեր կերակրելու, բավական էր օդում հնչեցնեու հաջորդ հարցը․ բայց կներեք՝ ինչ ասել է տանը արջ, վագր, առյուծ պահելը, <<տոշոնկայով>> եւ կամ էշով նրանց կերակրելը։
—-

Բայց <<զանգը>> նաեւ ՊՆախարարության համար էր, որտեղից որեւէ բացատրություն դեռ չեն ցանկանում տալ։ Որքան էլ ԵԿՄ-ն առանձին կառույց է։ Այնուհանդերձ, ՊՆ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները ԵԿՄ անդամներ են։ Եւ նաեւ՝ ապրիլյան պատերազմի փոխնախարարն այսօր պաշտպանոթյան նախարար է
—–
ԵԿՄ․ լինենք անկեղծ․ կառույցը վաղուց էր բալաստ դարձել այս հայրենիքի համար։ Գետնատարած խոնարհում՝ այս կառույցի հերոսականության, իքնազոհ պայքարի համար․․․ Բանակը ձեւավորվելուց հետո այն առաձնապես գործ չուներ անելու մեզանում․․․ այն այսպես ասած՝ <<աֆղանական>>, մեր դեպքում՝ <<ղարբաղյան սիդրոմի>> մեջ էր։ ԵԿՄ-ն սրընթաց մխրճվեց քաղաքականության մեջ․ հազար ու մի օբյելտիվ ու սյուբեկտիվ պատճառներով։ Անհաճո դերակատարություն ունենալով 1999թ․ հոկեմբերի 27-ից մինչ գեներալ Մանվելի ապրիլյան պատերազմի <<տուշոնկաների>> պահեստ․ Քոչարյանը, Տեր-Պետրոսյանը, Սարգսյանը՝ բոլոր նախագահներն էլ անում էին ամեն ինչ, որպեսզի <<հրացանով մարդը>> կանգնի իրենց կողքը, մի կողմից քաղաքական դիվդենտների, մյուս կողմից՝ <<չկրակելու համար>>։
—-
Հասանաք գեոքաղաքական ասպեկտին։ Չբացառենք․ Նիկոլը նաեւ ԵԿՄ-ն վերաձեւում է․ Մանվելի ԵԿՄ-ն նրան խանգարելու էր ոչ միայն ներքին խաղում, այլեւ՝ Ղարաբաղյան խնդրում՝ ցանկացած լուծման պարագայում․․․

Գրել է Կարմեն Դավթյանը

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: