FPWC աշխատակիցները Մանվել Գրիգորյանի կենդանատեսակներին համապատասխան մասնագիտացված տարածք տեղափոխելու պատրաստակամություն են հայտնել

Jun 18, 2018 Comments Off on FPWC աշխատակիցները Մանվել Գրիգորյանի կենդանատեսակներին համապատասխան մասնագիտացված տարածք տեղափոխելու պատրաստակամություն են հայտնել

Այսօր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակից Վահագն Թևոսյանը գրել է.

Մենք՝ FPWC հիմնադրամի աշխատակիցներս, պատրաստակամ ենք մեր միջոցներով և մեր հաշվին կատարել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանատեսակների անվտանգ տեղափոխումը համապատասխան մասնագիտացված տարածք: Կենդանիների բուժզննումից և հիվանդություննների ախտորոշումից հետո կորոշվի նրանց մշտական բնակության վայրը, որը ՀՀ տարածքում կարող է լինել Երևանի կենդանաբանական այգին, Վայրի բնության փրկարար կենտրոնը և/կամ արտասահմանյան այլ մասնագիտացված կենտրոն՝ ըստ առկա ներուժի:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: