Հիմա, որ սգուշչոնկա-տուշոնկով՝ ձեռի հետ ուրանում եք էդ մարդու արածը.Տիգրան Պասկևիչյան

Jun 19, 2018 Comments Off on Հիմա, որ սգուշչոնկա-տուշոնկով՝ ձեռի հետ ուրանում եք էդ մարդու արածը.Տիգրան Պասկևիչյան

Մանվել Գրիգորյանը հայաստանցի (ոչ արցախցի կամ սփյուռքահայ), հայաստանցի միակ հրամանատարն է, որի մասին Արցախում դրական բաներ եմ լսել։

Այնտեղ, ճիշտն ասած, սովորություն չկա համարելու, որ Հայաստանի ջոկատներն էլ են կռվել ու հաղթանակներ տարել։

Ուրիշ ում մասին հարցնում ես, ասում են՝ էդ հո՞ւվ ա։

Անցած 10-12 տարում գործի բերումով գրեթե ամեն ամիս եղել եմ Արցախում, աշխատել ամենատարբեր գյուղերում եւ Մանվելի ամագի մասին խոսքերը լսել եմ Մարտակերտի, Հադրութի գյուղերի պարզ, հասարակ մարդկանցից։

Պոլիտ establishment-ի հետ շփվելու սովորություն չունեմ։

Հիմա, որ սգուշչոնկա-տուշոնկով՝ ձեռի հետ ուրանում եք էդ մարդու արածը՝ բացականչելով՝ տո ոչ էլ կռվել ա, կռվի վախտ էլ ա թալանով զբաղվել, մի քիչ մտածեք, նոր ոգեւորվեք, որքան էլ տեսանյութը զարհուրելի է։

Վերջ-առաջ ռազմապետությունում ենք ապրում։ (Վիգեն Սարգսյանի ականջը կանչի՝ ազգ բանակով։)

Տիգրան Պասկևիչյանի գրառումը

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: