Դիլիջանում «Միմինո» հյուրանոցի տնօրենը հայտնել է, որ 30-ամյա հանգստացողը սպառնացել է սպանել իրեն եւ երեխային

Jun 17, 2018 Comments Off on Դիլիջանում «Միմինո» հյուրանոցի տնօրենը հայտնել է, որ 30-ամյա հանգստացողը սպառնացել է սպանել իրեն եւ երեխային

Տավուշի մարզում, հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։30-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Միմինո» հյուրանոցային համալիրում վիճաբանություն է տեղի ունենում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ ժամը 23։00-ի սահմաններում 1 օր առաջ նշված հյուրանոցային համալիրում հանգստացող 30-ամյա Սիմոն Պ.-ն հյուրանոցային համալիրում սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, իսկ հետո մի քանի անգամ հարվածել է հյուրանոցի տնօրեն՝ 44-ամյա Գայանե Մ.-ին եւ նրա երեխային, այնուհետեւ կոտրել է գույքը, իսկ հետո էլ սպառնացել, որ կսպանի տնօրենին ու նրա երեխային՝ այդ ընթացքում խանգարելով նաեւ հյուրանոցում գտնվող հանգստացողների հանգիստը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Դիլիջանի ոստիկանները հայտնաբերել են Սիմոն Պ.-ին եւ տեղափոխել ոստիկանության Դիլիջանի բաժին։ Սիմոն Պ.-ն ենթարկվել է բժշկական փորձաքննության՝ պարզելու համար սթափության աստիճանը, եւ դեռեւս եզրակացության պատասխանը ոստիկանությունը չի ստացել։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: