Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավորի օգնականի՝ պատգամավորական համարանիշներով Mercedes-ը

Jun 17, 2018 Comments Off on Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավորի օգնականի՝ պատգամավորական համարանիշներով Mercedes-ը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 16-ին, գողություն է տեղի ունեցել Երևանում։ Առավոտյան ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 42-ամյա Սևակ Ա.-ն և հայտնել, որ նախորդ օրը անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Մաշտոցի պողոտայում թալանել են բակում կայանված Mercedes մակնիշի 086 HH 01 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սևակ Ա.-ն Ազգային ժողովի պատգամավորներից մեկի օգնականն է, իսկ համարանիշներն էլ հաշվառված են ԱԺ հաշվեկշռում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: