Իգոր Մուրադյանն անշահախնդիր և անաչառ, մարդկային ամբիցիաներից զուրկ անհատականություն էր. ՀԽ և Սասնա Ծռեր

Jun 17, 2018 Comments Off on Իգոր Մուրադյանն անշահախնդիր և անաչառ, մարդկային ամբիցիաներից զուրկ անհատականություն էր. ՀԽ և Սասնա Ծռեր

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության և Սասնա Ծռեր խմբավորման հաղորդագրությունը:

«Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը և Սասնա Ծռեր խմբավորումը խորը վիշտ են ապրում Արցախյան շարժման և ազատագրական պայքարի ռահվիրա, հազվագյուտ և խորաթափանց քաղաքական վերլուծաբան Իգոր Մուրադյանի մահվան առթիվ։ Իգոր Մուրադյանը անշահախնդիր և անաչառ, մարդկային ամբիցիաներից զուրկ անհատականություն էր, որի համար ամենակարևորը Հայաստան աշխարհը (ներառյալ՝ Արցախը) գաղութատիրական լծից ազատագրված տեսնելն էր։ Չնայած 90-ականներից հետո նա ակտիվ քաղաքական գործունեությունից հեռացավ, սակայն մնաց որպես մեր Հայրենիքի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները խորապես զգացող և դրանց մասին մշտապես ահազանգող բացառիկ վերլուծաբան։ Իգոր Մուրադյանը միանգամայն հստակ գիտակցեց 2015թ․-ին Հիմնադիր խորհրդարանի և 100-ամյակն առանց ռեժիմի շարժման դեպի Արցախ իրականացվող ավտոերթի նպատակը և հենց այդ պատճառով չվարանեց միանալ մեզ, որի ժամանակ ենթարկվեց բռնությունների և իր մաշկի վրա զգաց բռնատիրական ռեժիմի վայրագությունը։ Իգոր Մուրադյանի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների սրտում, իսկ Արցախյան շարժման հենց սկզբից և անցած երեսուն տարիների ընթացքում նրա դերակատարման հստակ և ճշգրիտ գնահատականը անկասկած կտրվի պատմության կողմից։

17․06․2018թ․

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն Սասնա

Ծռեր խմբավորում»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: