Խոշոր ավտովթար Լոռիում. Toyota-ն բախվել է արգելապատնեշներին, 15 մետր գլորվել ու գլխիվայր հայտնվել դաշտում

Jun 17, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Լոռիում. Toyota-ն բախվել է արգելապատնեշներին, 15 մետր գլորվել ու գլխիվայր հայտնվել դաշտում

Լոռու մարզում, այսօր՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։40-ի սահմաններում Լոռու մարզի Սարչապետ գյուղի բնակիչ 20-ամյա Վահե Տ.-ն իր վարած Toyota Corolla մակնիշի 02 QO 900 համարանիշի ավտոմեքենայով Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մոտ 15 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանել է վարորդի ընկերոջը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: