Նախորդ իշխանությունների նկարները փոխարինվում են մեր նոր ղեկավարների նկարներով

Jun 17, 2018 Comments Off on Նախորդ իշխանությունների նկարները փոխարինվում են մեր նոր ղեկավարների նկարներով

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դպրոցների հարգելի տնօրեններ և ղեկավարություն, ինձ տեղեկություններ են հայտնում, որ նախորդ իշխանությունների նկարները հանելու փոխարեն հիմա դրանք փոխարինվում են մեր նոր ղեկավարների նկարներով: Որևէ տնօրեն պարտավորություն չունի դպրոցում ունենալ ՀՀ ղեկավարի կամ որևէ առաջնորդի նկար: Պետականության անկյուններում ներկայացվում են ՀՀ պետական խորհրդանիշները՝ պետական դրոշ, զինանշան, հիմնի բառերը…

Նախորդ շաբաթ Ձեզ ուղարկվել է շրջաբերական այս խնդրի վերաբերյալ»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: