«Ֆուտբոլի պատմությունը նաև իր ողբերգություններն ունի». Հովիկ Չարխչյան

Jun 17, 2018 Comments Off on «Ֆուտբոլի պատմությունը նաև իր ողբերգություններն ունի». Հովիկ Չարխչյան

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ֆուտբոլի պատմությունը նաև իր ողբերգություններն ունի: Դրանցից մեկն էլ արձանագրվեց 1994 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին: ԱՄՆ-ի հավաքականի հետ հանդիպման ժամանակ Կոլումբիայի թիմի պաշտպան Անդրես Էսկոբարը պատահմամբ գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Նրա ինքնագոլի պատճառով Կուլումբիայի հավաքականը դուրս մնաց հետագա պայքարից, և թիմը տուն վերադարձավ: Մի քանի օր հետո Էսկոբարը սպանվեց, երբ գտնվում էր իր ավտոմեքենայում: Ամեն կրակոցի հետ մարդասպանը գոռացել էր. «Գոլ, գոլ, գոլ…»»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: