Արարատում 27-ամյա քաղաքացին տրակտորի եւ կցորդի կցորդման հանգույցի վրայից վայր է ընկել. նա հիվանդանոցում մահացել է

Jun 17, 2018 Comments Off on Արարատում 27-ամյա քաղաքացին տրակտորի եւ կցորդի կցորդման հանգույցի վրայից վայր է ընկել. նա հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 12։30-ի սահմաններում Դաշտավան-Դարակերտ դաշտամիջյան ճանապարհին Դարակերտ գյուղի բնակիչ՝ 57-ամյա Լեւոն Ս.-ի վարած «Տ-40» մակնիշի տրակտորով խոտ տեղափոխելու ընթացքում տրակտորի եւ կցորդի կցորդման հանգույցի վրայից քաղաքացի է ընկել, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 27-ամյա Սուրեն Մուսայիլյանն է, ով գիտակցության չգալով՝ մահացել է։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: