Ձեզ մտահոգիչ չի՞ թվում Էջմիածինն իրար խառնած երկու կլանների առճակատումը: Թե՞ այնտեղ ՛՛գող-միլիցա՛՛ են խաղում

Jun 17, 2018 Comments Off on Ձեզ մտահոգիչ չի՞ թվում Էջմիածինն իրար խառնած երկու կլանների առճակատումը: Թե՞ այնտեղ ՛՛գող-միլիցա՛՛ են խաղում

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն Արմեն Աշոտյանի գրառման տակ թողել է հետևյալ մեկնաբանությունը.

«Բռավո, պարոն Armen Ashotyan, պետք է ենթադրել, որ մոտիկից ծանոթ եք գեներալի ձերբակալության առիթ հանդիսացած բոլոր նյութերին: Լավ է, որ այսպես արագ արձագանքել եք: Լիսկան էլ հո ԱԺ պատգամավոր չէր, երբ Բուդաղյանի սպանությունն իրականացրեց և զենք-զինամթերքի իր պահեստի մի մասը հասցվեց ցուցադրել: ՀՀ բոլոր մարզպետները մարզպետաց մարզպետ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ նրան առան իրենց տաքուկ թևի տակ: Եվ նրա նկատմամբ ՛՛քաղաքական հետապնդում՛՛ չիրականացվեց, ՛՛քաղաքական դրդապատճառներ՛՛ չտեսաք, մարդն էլ անմեղ մաքուր շարունակում է վերահսկել իր զենք-զինամթերքը: ԱԺ-ն չառարկեց մարտի 23-ին պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի ձերբակալության դեմ: Նրանք անզեն մարդիկ էին, մարդ չէին սպանել, գուցե այստե՞ղ է խտրականության հիմքը: Ղարաբաղյան ճակատում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Ձեզ մտահոգիչ չի՞ թվում Էջմիածինն իրար խառնած երկու կլանների առճակատումը: Թե՞ այնտեղ ՛՛գող-միլիցա՛՛ են խաղում: Ախ, հարգելի պարոն Armen Ashotyan, մի շտապեք Ձեր ինտելեկտը ծախսել այս հանցագործների վրա, այն Ձեզ դեռ շատ է պետք գալու: Հիշում եմ, երբ Ձեր կուսակցությունը Գագիկ Ծառուկյանին ՛՛դոդացնում էր՛՛, մի փոքրիկ շարժ էի գրել, որում այսօրվա հերոս գեներալը Ձեր մոտ էր պաշտպանություն փնտրում, և Դուք, ըստ իմ շարժի, նրան հանգստացնում էիք՝ ասելով, որ թող հանգիստ լինի, քանի դեռ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, միայն բիզնեսով է զբաղվում, նրան ոչինչ չի սպառնում: Հիմա Դուք իրականություն եք դարձնում իմ երևակայությունը: Մի առիթով այն գտնեմ՝ Ձեզ կուղարկեմ»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: