Խոշոր ու շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. «Ագուլիս» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են երկու X5-երը, «07»-ը և ГАЗель-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Jun 16, 2018 Comments Off on Խոշոր ու շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. «Ագուլիս» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են երկու X5-երը, «07»-ը և ГАЗель-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

հունիսի 15-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Աբովյան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում՝ «Ագուլիս» ռեստորանի դիմաց, բախվել են ВАЗ 2107 մակնիշի 45 QN 045 համարանիշի, Երևան-Գավառ երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 32 06 L համարանիշի, BMW X5 մակնիշի 69 VN 999 համարանիշի և BMW X5 մակնիշի 09 OS 001 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: