ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի պաշտոնյա եղբայրը միլիոնատեր է. նաեւ ունի 7 անշարժ գույք

Jun 16, 2018 Comments Off on ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի պաշտոնյա եղբայրը միլիոնատեր է. նաեւ ունի 7 անշարժ գույք

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Ավագյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Ավագյանի սեփականությունն են համարվում յոթ անշարժ գույք՝ երկու բնակարան, երկու ավտոտնակ, երկու այգետնակ ու մեկ հողամաս: Պաշտոնյան վարում է «TOYOTA COROLLA 1.6» մակնիշի ավտոմեքենա: Հայտարարագրել է նաեւ 12 հազար 600 դրամ արժողությամբ բաժնեմաս:

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 17 միլիոն դրամ, 75 հազար ԱՄՆ դոլար ու 34 հազար եվրո, իսկ եկամուտները՝ 586 հազար 770 դրամ:

Ավագյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի եղբայրն է: Մինչեւ այս նշանակումը զբաղեցնում էր Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ֆինանսատնտեսական հարցերով պրոռեկտորի պաշտոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: