Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Mercedes-ները, որոնցից մեկն էլ արմատախիլ է արել հաստաբուն ծառն ու հայտնվել մայթին

Jun 14, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Mercedes-ները, որոնցից մեկն էլ արմատախիլ է արել հաստաբուն ծառն ու հայտնվել մայթին

Երեկ՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 3/1 հասցեի դիմաց բախվել են Գյումրու բնակիչներ՝ 18-ամյա Ահարոն Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 80 GQ 909 համարանիշի և 47-ամյա Գագիկ Հովհաննեսյանի վարած Mercedes մակնիշի 05 GG 808 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկություների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ Ա. Սարգսյանը Mercedes-ով բախումից հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին՝ բախվելով հաստաբուն ծառին, արմատախիլ անելով մեկ ծառ։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանւթյան 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: