Սթափվեք, գժուկներ… Անցավ հետհեղափոխական կայֆերի դարը, ռեալ քայլերի դիմեք, մարդավարի կառավարեք

Jun 15, 2018 Comments Off on Սթափվեք, գժուկներ… Անցավ հետհեղափոխական կայֆերի դարը, ռեալ քայլերի դիմեք, մարդավարի կառավարեք

Տարիներ շարունակ բարձրաձայնված թալանի ու կոռուպցիայի մասով դեռ ոչ մի կոնկրետ ձեռքբերում չկա, «Սիթիների» սկանդալը քարոզչական փուչիկ էր, երկու օր անց Ալեքսանյանի ընկերությանն արտոնություն տրվեց, պետությունը Նիկոլ Փաշինյանի առաջարկով Սերժ Սարգսյանին Մոնումենտում շքեղագույն, գերհարմարավետ առանձնատուն նվիրեց, միակ իբր բացահայտված դեպքն ինչ-որ քընսալթինգի քոսոտ 7 մլն դոլարն էր, մի համակարգ, որտեղով պտտվում է Հայաստանի ամբողջ ապրանքաշրջանառությունը, մի քանի քնձռոտ մանկապարտեզի վարիչ ու գեղապետ են բռնել, իբր երկրում կոռուպցիայի հիմնասյուները նրանք են, աջուձախ ԿԳԲ-ով սպառնում են ու հորանջում, էլ չեմ ասում ԽԾԲ-ով նշանակումները (արդեն հսկայական ցանկ ա հավաքվում մոտս), Սերժ Սարգսյանի համակարգի միայն առաջին դեմքերն են փոխարինվել բավականին հակասական կերպարներով, էլ չեմ ասում մաքսային և այլ ոլորտում ցնցող նշանակումների մասին, որոնց մասին դեռ կխոսեմ, Սերժ Սարգսյանի իշխանության բոլոր քայլերը, որոնք քննադատվում էին, անխտիր կրկնվում են ծիծաղելի, տափակ հիմնավորմամբ՝ այն ժամանակ ընդդիմություն էինք, հիմա՝ իշխանություն… Այսինքն եթե այս ամենը նորմալ էր, դուք, քննադատելով ու դրա դեմ պայքարելով, հակապետական գործունեությո՞ւն էիք ծավալում… Բա ՀՀԿ-ից ինչո՞վ ենք հիմա տարբերվում…

Սթափվեք, գժուկներ… Անցավ հետհեղափոխական կայֆերի դարը, ռեալ քայլերի դիմեք, մարդավարի կառավարեք։

Զգուշացնում եմ՝ հեղափոխական ձնագնդիկը հակառակ պտտվելու հատկություն ունի, տակը կմնաք, ապիներ։

Դադարեք իշխանությունն անչափահասների փաբի վերածել, սա պետություն ա, ոչ թե պատահաբար ղեկին հայտնվածների սոցիալ-կայֆավատի բոստան։

Այսքան ժամանակը բավական էր լուրջ, ռեալ հարցեր լուծելու համար, այլևս սպառված է, ժամանակաչափը՝ միացված…
Հետո չասեք՝ բա որ տեսնում էիր էդ վտանգները, խի՞ չէիր զգուշացնում…

Զգուշացնում եմ…

Զգուշացնելու եմ…

Ամենօրյա ռեժիմով…

Վարուժան Բաբաջանյանի գրառումը ֆեյսբուքյան էջում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: