Ատոմ Մարգարյան. «Մի բան հստակ է. Փաշինյանի կաբինետի նպատակը այնպիսի ընտրությունների կազմակերպումն է, որը կձևավորի բացարձակապես օրինակարգ իշխանություն»

Jun 15, 2018 Comments Off on Ատոմ Մարգարյան. «Մի բան հստակ է. Փաշինյանի կաբինետի նպատակը այնպիսի ընտրությունների կազմակերպումն է, որը կձևավորի բացարձակապես օրինակարգ իշխանություն»

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանի կառավարության վերջին շրջանի քայլերի համադրումը խոսում է մի բանի մասին՝ երկրի ղեկավարը սուպերվարչապետի լիազորությունները հետևողականորեն օգտագործում է իր կաբինետի հիմնական ծրագրային առաջնահերթության՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորինս արագ նախապատրաստման և այդ ճանապարհին եղած ավանդական խոչնդոտների հաղթահարման համար:

Մի բան հստակ է. Փաշինյանի կաբինետի նպատակը այնպիսի ընտրությունների կազմակերպումն է, որը կձևավորի բացարձակապես օրինակարգ իշխանություն: Սա նշանակում է, որ չպետք է լինեն ընտրակեղծիքներ, ընտրակաշառքներ, ընտրողների վրա բռնաճնշումներ, ընտրությունների արդյունքները պետք է լինեն ընդունելի և անվիճարկելի թե ներքին և թե արտաքին հասցեատերերի ու շահառուների կողմից: Թերևս այս նպատակին են ուղղված քաղբանտարկյալների ազատ արձակումը, «Բարեգործության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, տնտեսական մենաշնորհների հաղթահարման, հակակոռուպցիոն և հակաստվերային կոշտ գործողությունները, կադրային և ինստիտուցիոնալ օրիգինալ լուծումները:

Ու թվում է, թե այս ամենը իրար հետ կապ չունեցող զարգացումներ են: Իրականում, սակայն, այդ քայլերից յուրաքանչյուրը ամբողջացնում և հասունացնում են այն միջավայրը, որտեղ բալանսավորվելու է ներկա ու ապագա քաղաքական խաղորդների նախընտրական վարքագիծը, իսկ այդ ամենի արդյունքը լինելու է բացարձակ լեգիտիմ իշխանությունը»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: