«Հիմա ՀՀ-ՌԴ հարաբերություններն ավելի կլավանան».Նիկոլ Փաշինյան

Jun 14, 2018 Comments Off on «Հիմա ՀՀ-ՌԴ հարաբերություններն ավելի կլավանան».Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ հայ-ռուսական հարաբերություններն արդեն ավելի լավացել են: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրում է RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Սիմոնյանը նշում է, որ մասնակցել է Փաշինյանի հետ ճաշին եւ հայ-ռուսական բարեկամության մասին հարց է ուղղել նրան:

«Հենց հիմա Փաշինյանի հետ ճաշում ենք: Երեկ նա հարցազրույց տվեց մեր ալիքին, իսկ հիմա ճաշի սեղանին ես առաջարկեցի ռուս-հայկական բարեկամության կենացը եւ հարցրեցի, թե նա ինչ է մտածում այդ բարեկամության մասին: Նա ասաց, որ հիմա հարաբերություններն ավելի կլավանան, ոչ թե ավելի վատ կլինեն, եւ նա համոզված է, որ դրանք արդեն ավելի լավացել են: Ահա հենց դրա համար էլ խմեցինք», – գրել է նա:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: