Ծիրանի արտահանումը 40 տոկոսով նվազել է. Հրաչ Բերբերյան (video)

Jun 16, 2018 Comments Off on Ծիրանի արտահանումը 40 տոկոսով նվազել է. Հրաչ Բերբերյան (video)

«Ցավոք սրտի գյուղատնտեսական ոլորտում ունենք մի ղեկավար, որը մասնագիտությամբ չի համապատասխանում ոլորտին»,- այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
Հրաչ Բերբերյանը նշեց, որ կառավարությունը ճիշտ քայլ կատարեց, երբ մարեց գյուղացիների վարկերի տուգանքները, բայց այսօր իրական բարեփոխումներ են պետք, իսկ նախարարությունում այդ բարեփոխումներն անողին չի տեսնում: Նա նշեց, որ նախարարությունում խորը մասնագիտական գիտելիքներով մարդիկ են պետք:
Անդրադառնալով ծիրանի արտահանմանը՝ Հրաչ Բերբերյանն ասաց, որ թեև ծիրանի համար այս տարին համարվել է ռեկորդային տարի, սակայն դա իրականում այդպես չէ: Իրականում ծիրանի արտահանումը 40 տոկոսով նվազել է:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: